«Հակոբ Մկրտչյանն` աշխարհի չեմպիոն». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

Հակոբ Մկրտչյանն` աշխարհի չեմպիոն։

Հայաստանցի մարզիկ Հակոբ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն` 89կգ քաշային կարգում:

Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ: Կեցցե՚ս Հակոբ ջան:

Հիշեցնենք, որ 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Այս տարի Բաթումիում Եվրոպայի չեմպիոն հռչակված Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթ նվաճեց հրում վարժությունում՝ 204 և 208 կգ ծանրաձողերը վստահ պահելով գլխավերևում։

Պոկումում գյումրեցի ծանրորդը 167 կգ արդյունքով 4-րդ տեղն էր զբաղեցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ