![]()
Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Երբ ես գրեցի, որ Վանեցյանի հրաժարականի տեքստը Զատուլինն է գրել, շատերը չհասկացան այդ ամենի լրջությունը։
Տեսեք, թե ովքեր են Վանեցյանի կերպարի միջոցով քարոզչություն կառուցում՝ ռուսական ազդեցության բոլոր գործակալները, սկսած քաղաքագետ Բադալյան Արմենից, մինչև ՀՅԴ հայաստանյան վերնախավ։
Նիկոլի դեմ են այս պահի դրությամբ դուրս են եկել գողական աշխարհը, մերձկրեմլյան հայ օլիգարխները, հայաստանը թալանած ընտրական հանցագործները, գրպանային կուսակցությունները, և այլն, և այլն։
Ինչ ռեսուրս ունի Նիկոլը այս անզեն պատերազմում, ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա, նրա թիվ մեկ ռեսուրսը Հայաստանի ժողովուրդն է։ Այո‘‚ սա չերևացող անկախության ու ինքիշխանության կռիվ է, որտեղ Փաշինյանը իրավունք չունի պարտվելու։
Այնպես որ, Նիկոլը պետք է գործի, քաղաքականապես հաշվարկված ու նրանցից մի քանի քայլ ավելի արագ, ինչը միայն հնարավոր է ուժեղ իշխանություն ստեղծելու միջոցով։
Երբ ես գրեցի, որ Վանեցյանի հրաժարականի տեքստը Զատուլինն է գրել, շատերը չհասկացան այդ ամենի լրջությունը։ Տեսեք, թե…
Posted by Գագիկ Քամալյան on Monday, September 23, 2019
![]()