![]()
Արմեն Սարգսյանի կինը երթևեկում է մետրոյով։
Նունե Սարգսյանը մետրոյում զրուցում է ուղևորների հետ և ժպտում մարդկանց, ովքեր նկատել էին նախագահի տիկնոջը։
Հիշեցնենք, որ Նունե Սարգսյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը:
Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում:
Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը եւ ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաեւ Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում: Այնուհետեւ սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում:
Հեղինակ է ժամանակակից արվեստի, մշակույթի եւ երաժշտության գործիչների մասին բազմաթիվ հոդվածների եւ ակնարկների, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական տարբեր երկրներում:
![]()
Մանրամասները՝ տեսանյութում․
![]()