Գաղտնի արարողություն հայկական վանքում. BBC

Կիրակի միջնադարյան Մակենյաց վանքում էին հավաքվել Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժման անդամները: Ապստամբ հոգևորականները հայտարարեցին Սբ. Հովհաննես Մկրտչի եղբայրության ստեղծման մասին, որը պայքարելու է Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի համար: Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները կատարվածը անվանել են «հոգևոր հանցագործություն»:

Արարողությանն ականատես են եղել BBC-ի թղթակիցը և հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: Քահանաները ստիպված են լինում ծառայություններ իրականացնել դատարկ եկեղեցիներում, որոնք Հայաստանում շատ են:

Չնայած այն հանգամանքին, որ տաճարը հեռու է Հայաստանի խոշոր քաղաքներից, մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել են ծառայությանը մասնակցելու նպատակով: Բոլորն էլ «Նոր Հայաստան — նոր հայրապետ» շարժման աջակիցներն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ