«Վանեցյանի ասածը շանտաժ է պետությանը՝ ազատվեք բոլոր վանեցյաններից, որովհետև դա է թելադրում պետության շահերը»․Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը գրում է․

ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, և ասել է մի բան, որը կարելի է կոչել ։
Երբ հսկայական պետական գաղտնիքներ տիրապետող անձը՝ սկսում է սպառնալ. բա որ ես հանկարծ խոսեմ… դա արդեն պետական անվտանգության խնդիր է, դավաճանության հավասար բան։

Տարիներ շարունակ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործնեության մասին հակաքարոզչություն է իրականացվել, բայց չի եղել մի օր, որ նա օրվա իշխանություններին սպառնա, թե բա այնպես մի արեք, որ պետական գաղտնիքներ հրապարակեմ։ Ի՞նչ է ձեզ թվում, որ նա այդ ամենը չէ՞ր կարող անել, իհարկե կարող էր, բայց պետական գործիչի համար մշտապես պետք է գործի մեկ սկզբունք, մնալ հավատարիմ պետական շահերին։

Հիմա եկեք հասկանանք, ո՞վ է եղել քաղաքական իշխանությունից այն մարդը, որ այս մտածողության ու արժեքային համակարգի տեր մարդուն՝ երաշխավորել է Փաշինյանի մոտ, որորվհետև նա այս պահին ևս քաղաքական պատասխանատվություն է կրում այս դավաճանական պահվածքի համար։

Սրա մասին էինք ամիսներ շարունակ զգուշացնում Փաշինյանին, որ չի կարելի անցումային շրջանի իշխանության մեջ ներառել մարդկանց, որոնք չունեն քաղաքական ինտելկտ, իսկ քաղաքականության մեջ, եթե մեկը չունի քաղաքական ինտելեկտ, ապա նա իր կամքից անկախ էլ ինչ-որ մի պահի կկատարի սխալներ, որը հավասարզոր կլինի նաև պետական դավաճանության։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ կարճ ժամանակ առաջ այս միջին մակարդակի չեկիստին շնորհվեց գեներալի կոչում, դրա ամբողջական պատասխանատվության կրողը Փաշինյանն է։ Չի կարելի ռազմական կոչումների հանդեպ վարվել այնպիսի տրամաբանությամբ, ինչպես որ նախկինում էր արվում, նամանավանդ երբ քո իշխանության միակ հենարանը ո‘չ թե վանեցյաններն են եղել, այլ եղել է այն ժողովուրդը, որը իրականացրեց հեղափոխությունը։ Պահի ոգևորությամբ չի կարելի փչել մի փուչիկ, երբ դու գիտես, որ այն անխուսափոլիորեն մի օր պայթելու է։

Գոնե հիմա Փաշինյանի շրջապատում գործող անձիք հասկանան, որ քաղաքական հաջողությունները գալիս են ոչ միայն պահի ոգևորությունից, նաև և հիմնականում հաշվարկված քայլերի հանրագումարից։
Այնպես որ, ազատվեք բոլոր վանեցյաններից, որովհետև դա է թելադրում պետության շահերը։

ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, և ասել է մի բան, որը կարելի է կոչել շանտաժ պետությանը։ Երբ…

Posted by Գագիկ Քամալյան on Monday, September 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ