Արդեն հայտնի է 21 միլիոն հարկից խուսափած «ԱՍՏՂԸ»-ի անունը

Պետական եկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ  հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

Խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում,նա համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը:Վերջին մեկ տարում էլ նա շրջագայություն է սկսել աշխարհի տարբեր երկներով եւ քաղաքներով՝ յուրաքանչյուր տեղում հանդես գալով համերգային ծրագրով։

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ