![]()
Հնդկական Ռաջաստան նահանգում ծնվել է աղջիկ չորս ոտքով եւ երեք ձեռքով։
Աղջիկը ծնվել է հնդկական պետական հիվանդանոցներից մեկում։ Նրա հետ ծնվել է նաեւ մի առողջ տղա։ Բժիշկները կարծում են, որ սկզբում 24-ամյա մայրը եռյակով է հղի եղել, բայց երկու պտուղները զարգացման վաղ փուլում միավորվել են։
Հղիության ժամանակ կինը ոչ մի անգամ ուլտրաձայնային հետազոտություն չի արել, դրա համար էլ չի իմացել առաջացած խնդրի մասին։
Ավելորդ վերջույթները գտնվում են երեխայի կրծքին եւ որովայնին։ Բժիշկները պատրաստվում են հեռացնել դրանք վիրաբուժական ճանապարհով։
![]()
![]()
![]()
![]()
![]()