Ադրբեջանն ընդունեց իր զինծառայողի կորուստն առաջնագծում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ընդունել է, որ զինծառայող է կորցրել Արցախի առաջնագծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև ընկած տարածքում։ Սակայն ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից։

Բաքուն հայտարարել է, թե իբր իրենց զինծառայողը միջդիրքային գոտում հայտնվել ու հայկական կողմի կրակից սպանվել է մոլորվելու արդյունքում։

Մինչ այդ Արցախի պաշտպանության բանակից արդեն հայտարարել են, որ երեկ ցերեկը տեղի է ունեցել դիվերսիայի փորձ՝ ադրբեջանական բանակի զինծառայողները փորձել են մոտենալ հայկական դիրքերին։ ՊԲ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմում նկատել են շարժը և չեզոքացրել։ Արդյունքում ադրբեջանցիներից մեկը սպանվել է դիվերսիայի փորձի ժամանակ։ Նրա դիակը մնացել է միջդիրքային գոտում։

Հայկական կողմում մարդկային կորուստ չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ