![]()
Երգչուհի Սիրուշոն ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ, սիրառատ լուսանկարներ է հրապարակել:
Զույգը կիրակնօրյա հանգիստն անցկացրել է մանկական զբոսայգում:
Լուսանկարներին կից Սիրուշոն գրել է, «ՄեծԱշխարհիՄերԱնկյունը @ Yerevan, Armenia»:
Հիշեցնենք, որ Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ Սիրուշոյի երաժշտական ոճը արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։
Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն թվականին նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Հայ երգի ապագա», «Լավագույն Ալբոմ», «Լավագույն երգչուհի»։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։
![]()
![]()
![]()
![]()