![]()
Տեսանյութում` Վազգեն Սարգսյանը պատում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին, որոնք հետագայում նպաստել են Արցախյան պատերազմում գրանցված ռազմական հաջողությունների կերտմանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ:
Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()