«Տեր աստված սովորեցրու ինձ սիրել քեզ այնպես…». Զորավոր աղոթք

Հռչակավոր իմաստուն և բանաստեղծ Թագորի աղոթքը

Տեր աստված

Սովորեցրու ինձ սիրել քեզ այնպես, ինչպես ինձ եմ սիրում.

Սովորեցրու դատել ինձ այնպես,ինչպես ուրիշներին եմ դատում.

Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է:

Տեր աստված

Մի տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ.

Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ.

Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:

Տեր աստված

Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,

Ապա մի վերցրու համեստությունս:

Տեր աստված

Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ

Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրել,

Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն

Ուժ տուր ներել նրանց…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ