![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով քիչ առաջ տեղեկացրեց, որ պատրաստվում է հանդիպել Լոս Անջելեսի հայերի հետ:
«Սիրելի լոսանջելեսահայեր, հանդիպում ենք այսօր ժամը 16.00-ին, Լոս Անջելեսի Grand Park-ում: Սիրով սպասում ենք բոլորիդ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Հասանք Լոս Անջելես»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին եւ ելույթ է ունենալու այնտեղ:
Սիրելի լոսանջելեսահայեր, հանդիպում ենք այսօր ժամը 16.00-ին, Լոս Անջելեսի Grand Park-ում: Սիրով սպասում ենք բոլորիդ:)
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, September 22, 2019
![]()