22-ամյա աղջիկն իր հարսանիքի օրը հարսանեկան զգեստով այցելել է վաղամեռիկ փեսացուի գերեզմանին

Ինդիանա նահանգի բնակչուհին փեսացուին կորցրել է հարսանիքից մի քանի օր առաջ․ 27-ամյա Մերֆին մահացել է ավտովթարից։

Հարսանիքի նշանակված օրը աղջիկը հարսանեկան զգեստով այցելել է փեսացուի շիրիմին։ Ջեսիկան հարսանեկան զգեստով ծնկի է իջել Մերֆիի շիրիմի առջև։

Ի հիշատակ իր փեսացուի՝ Ջեսիկան ֆոտոսեսիա է կազմակերպել նրա գերեզմանի մոտ և նրա աշխատանքային համազգեստի հետ․ Մերֆին հրշեջ ծառայության աշխատակից է եղել։

Վերջում Ջեսիկան իր և փեսացուի հարազատների և ընկերների հետ երկնային լապտերներ է բաց թողել։

Տեսանյութը ստորև…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ