Տղամարդը ջրի տակ առաջարկություն է արել սիրելիին և մահացել

Տանզանիայում ամերիկացի տղամարդը խեղդվել է իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելիս:

Լուիզիանայի բնակիչ Սթիվեն Վեբերը որոշել է զարմացնել ընկերուհուն՝ ամուսնության առաջարկություն անելով անսովոր վայրում:

Հարսնացուի՝ Քենեշա Անտուանի Ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը  ակվարիումում հարսնացուին խոստովանությամբ երկտող և նշանադրության մատանու տուփը ցույց տալիս։ Սակայն այդպես էլ չի հասցնում լսել պատասխանը և մահանում է:

Մահվան պատճառը դեռ հայտնի չէ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ