Աշոտյանն ասել է. «Սերժիկ Սարգսյանն ուզում է եւ պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ»․ որոնվում է Սերժիկ Սարգսյանի «ժողովուրդը»

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

Աշոտյանն ասել է. «Սերժիկ Սարգսյանն ուզում է եւ պատրաստ է խոսել ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ հետ»։

Որոնվում է Սերժիկ Սարգսյանի «ժողովուրդը»։

Գտնողին խոստանում ենք դրամական պարգեւ՝ սարգսյանական ընտանիքի թալանածի 5 տոկոսի չափ։

Ազգուտակով կուշտուկուռ կապրեք։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց.  «Սերժ Սարգսյանը կխոսի այն ժամանակ, երբ իր խոսելու պատրաստակամությունն ամբողջությամբ կհամընկնի արտաքին եւ ներքաղաքական միջավայրի հետ: Նա ուզում է եւ պատրաստ է խոսել իր ժողովրդի հետ, նա շատ ասելիք ունի»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ