Ծնողները նորածնին կաթի փոխարեն լիտրերով սուրճ են տվել

Ինդոնեզիայում երիտասարդ ծնողներ Անիտա եւ Սարիֆուդին Հաուրաները իրենց երեխային մի քանի ամիս կաթի փոխարեն սուրճ են տվել:

Նրանք չէին կարող կաթ կամ մանկական կեր գնել, ուստի 8 ամիս շարունակ իրենց դստերը բացառապես սուրճ են տվել:

Զույգն աշխատում է կոկոսի պլանտացիայում եւ օրական վաստակում մոտ 20 հազար ռուփի: Այդ փողը հազիվ է բավականացնում ամենօրյա ծախսերին: Ամուսինները երբեմն ընդահանրապես աշխատանք չեն ունենում, այս պատճառով միակ բանը, որով երեխային կերակրել են էժան աղացած սուրճն էր, որը եփել են շաքարով:

Աղջիկն  օրական խմում է ըմպելիքի 3 շիշ, այսինքն 1,5 լիտր: Ընդ որում՝ երեխայի առողջության ցուցանիշները, որը հիմա 1,2 տարեկան է, նորմայի սահմաններում են:

Երբ այս երեխայի մասին լուրը տարածվեց ինդոնեզիական լրատվամիջոցներում, ընտանիքի մոտ են եկել առողջապահության տեղական գործակալության ներկայացուցիչները եւ կաթ ու կարկանդակ են բերել: Նրանք ծնողներին հանձնարարել են աղջկան այլեւս սուրճ չտալ, քանի որ կոֆեինն ու շաքարը կարող են երեխայի առողջությանը լուրջ վնաս հասցնել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ