![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութեր է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Այսպիսին է Նոր Հայաստանի Գյումրին»:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Սև Բերդ» ամրոցում ՀՀ Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառումից հետո, որն, ի դեպ, կազմակերպված էր բարձր մակարդակով, կառավարական հյուրերն ու օտարերկյրա դեսպանները, դիվանագետները տոնը շարունակեցին Գյումրու պատմական հատվածում։
Քաղաքի պատմական փողոցներից ամենուր լսվում էր երաժշտություն՝ բոլոր ճաշակների համար, ամենուր ցուցադրվում էին արհեստի ու արվեստի գործեր․ Ռուսթավելու փողոցում տաղավարներով ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը․ ցուցադրվում էին տվյալ տեղանքում պատրաստված ձեռագործ աշխատանքներ, տիկնիկներ, ուտեստներ, շարված էին անգամ մրգեր։
![]()