«Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է…». Աննա Հակոբյանի հայեցի կերպարը

Աննա Վաչիկի Հակոբյան — հայ լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը:

1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում։

2018 թվականին Աննա Հակոբյանը որպես ՀՀ վարչապետի առաջին տիկին հիմնել է «Իմ քայլը» և «City of smile» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամները: Աննա Հակոբյանը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) նախաձեռնության հեղինակը, որի նպատակն է Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատումը:

«Իմ քայլը» հիմնադրամի նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող այն խնդիրներին, որոնց լուծումները դեռ հասանելի չեն պետության և կառավարության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ