« Բա արժե՞ր բիզնեսմենի կտավը ճպացնել վեհարանի պատին… եթե Բիզնեսմենը Սուրբ է, ապա Հավատքը Բիզնեսն է…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբոքյան էջում գրել է.

Ես էլ չէի սպասում, բայց եկավ… գիշերը երազիս եկավ… հա ինքն էր Սամոյին Սրբացնողը՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ-ն…

Թե բա.
-Որդյակս, սրբադասումից եմ գալիս, էն էլ ճանապարհին Bentley-իս ակը թողեց… դրա համար ուշացա, թե չէ շուտ էի գալու…

Չգիտես խի իրան թվում էր, թե սաղ գիշեր աչքս ճամփին էր, թե երբ է գալու… Հետո արագ հանեց խաչն ու մոտեցրեց ինձ… Երևի ստուգում էր հո «վամպիր» կամ պՌիվետ Ռոբ չեմ…

-Չէ Հայր Սուրբ, հայ եմ, չեմ հիշում ձերոնցից ով էր ասել, թե «Ով քրիստոնյա չէ, նա Հայ չէ», բայց էս էդ դեպքը չէ, համ հայ եմ, համ էլ քրիստոնյա…

-Աստված օրհնի զավակս…

— Հայր սուրբ մի քանի հարց ունեմ… այ ինձ օրինակ հետաքրքիր է, օրինակ Հռոմի պապերից Հովհաննես Պողոս II-ը Fiat-ով էր շրջում, Ֆրանցիսկոսը՝ Kia-ով, Բենեդիկտոս XVI-ը` Renault-ով, էդ ոնց եղավ, որ էս մեր քյասիբ երկրում դու թանկարժեք Bentley-ով ես շրջում…

— Զավակս, մի մոռացիր որ Հռոմի պապերը գնում ու գալիս են… հերթով արագ-արագ փոխվում են, իսկ մենք դեռ կանգուն են մեր լեռների պես, համ էլ քրիստոնեությունը առաջինը մենք ենք ընդունել որպես պետական կրոն, միթե՞ մեզ հարիր է քյասիբ մեքենայով շրջել…

— Լավ էդ հլը մի կողմ … բա էն Սամոյի սրբադասումը, հասկացանք բարերար է, հասկացանք լավ գործ է արել, հասկացանք որ «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը շնորհեցիք, բայց արժե՞ր կնոջ հետ կտավը ճպացնել վեհարանի պատին…

— Գեղեցկորեն ներկառուցված Սրբոց Հայրապետաց մատուռը մի նոր սրբավայր պիտի լինի աղոթքի և սուրբ հայրապետների բարեխոսության հայցի՝ մեր երկրի, մեր ժողովրդի և համայն աշխարհի համար:

— Հայր Սուրբ, թող Աստված ների ինձ, բայց երբ գեղեցկորեն ներկառուցված Սրբոց Հայրապետաց մատուռում տեսնում եմ պատին փակցված Ամենայն Հայոց Բիզնեսմենի՝ Սուրբ Սամոյի նկարը, ինձ ուրիշ ոչինչ չի մնում ենթադրել, որ եթե Բիզնեսմենը Սուրբ է, ապա Հավատքը Բիզնեսն է… չէ հայր սուրբ, ինձ թվում է ինչ-որ մեկը ճշմարիտ ուղղուց շեղվել է, ու դեռ շատ վաղուց…

— Որդյակս…

— Համ էլ Հայր Սուրբ, փառք Աստծո էդ օրերն անցան, բայց երբեք չեմ մոռանա էն օրերը, երբ երկրում որևէ հարցով, որևէ վայրում մարդիկ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, ճիշտ պահին հայտնվում էին Ձեր էլիտար գվարդիայի զորքը՝ հոգևորականները… Ու ընդհանրապես էդ ի՞նչ զարմանալի պրակտիկա էր ցույցի ամենաթեժ պահին հոգևրական «ԴԵՍԱՆՏՆԻԿ» ուղարկելը…

Մի օր ձևի համար չտեսանք, որ ձեր խաղաղություն քարոզող «դեսանտնիկները» խաղաղության կոչ անեն բՌնաբար Շմայսին, ծնոտ ջարդող Մհերին, հետույքին ձեռք տվող Մանվելին… կամ գոնե աչք հանող էն Շուշիկին…

Հայր Սուրբ, երբ սկսեցիք օրհնել ժողովրդից գողացած փողերով օլիգարխների մոլերը, կազինոները, ռեստորաններն ու բիզնեսները, էդ օրվանից կորցրեցիք հավատը Ձեր հանդեպ…

չէ ես Աստվածավախ եմ, հավատացյալ եմ, բայց ես հավատում եմ Աստծուն, այլ ոչ թե բիզնեսը հավատքի հետ միախառնած, հանցավոր ռեժիմի հետ ախպերություն անող տերտերներնեին… ու թող ների ինձ Աստված…

Լավ էր, էս խոսքերիս վրա արթնացա, թե չէ վախենամ էսքան ասածս չկարողանայի մարսեի…

Աստված պահապան բոլորիս

Ես էլ չէի սպասում, բայց եկավ… գիշերը երազիս եկավ… հա ինքն էր Սամոյին Սրբացնողը՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ-ն…Թե…

Posted by Taron Chakhoyan on Friday, September 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ