Դերասան Բաբկեն Չոբանյանը ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում է ստացել

Հրաչյա Ղափլանյանին անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել: Այս մասին տեղեկանում ենք president.am կայքից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Սամվելի ՉՈԲԱՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամագրում հրամանագրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ