![]()
Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Այդպես էլ ենթադրում էի, որ վարչապետի որոշումների տակ խոր զայրույթ կա: Հանուն արդարության, դա անզեն աչքով էլ երևում էր, երբ նայում էիր, թե վերջին շրջանում որքան են լկտիացել կոռուպցիոներները:
Նրանք արդեն բացահայտ ձեռնոց էին նետում ողջ հասարակությանն ու պետությանը, ասես՝ մեր տակ է միլիոնների թալանի, հանցագործության կեղտը: Փաստորեն, ԱԱԾ նախկին պետը ուզում էր, որ իշխանությունը կանգ առնի խոշոր ակուլաներին զինաթափելու ու պատժելու, կոռուպցիայի դեմ իր պայքարում, որովհետև, հասկասանում եք, դա երկրորդական է, հախուռն է, առաջնային չէ…
Սա աննախադեպ իրավիճակ է, որտեղ վարչապետի թիկունքը պետք է ամուր պահվի ու նահանջ չկա: Մեր երկիրը օրինականության ու հանցագործության դեպքում պատժելիության սկզբունքը կիրառող ոչ մի երկրից վատը չէ: Այստեղ էլ պետք է լինի հանցագործին պատիժ, օրինապահին՝ խրախուսանք սկզբունքը:
Այդպես էլ ենթադրում էի, որ վարչապետի որոշումների տակ խոր զայրույթ կա: Հանուն արդարության, դա անզեն աչքով էլ երևում էր,…
Posted by Styopa Safaryan on Wednesday, September 18, 2019
![]()