«Բոլոր զինծառայողներին կտրվեն նոր կտակարաններ և խաչ…». Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը.

«Հրաշալի լուր կա: Երեկ հանդիպեցի Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ, ավագ քահանա Տէր Զարեհին: Նա ինձ նվիրեց մի խաչ, որը շուտով կրելու են բոլոր հայ զինվորներն ու սպաները:

Խաչից բացի, հայկական բանակի բոլոր զինծառայողներին կտրվեն զինվորական կազմով նոր կտակարաններ՝ ծոցագրպանում պահելու համար: Խորին երախտագիտությունս այս նախագծի հեղինակներին ու նախաձեռնողներին: Սա անփոխարինելի նվեր է յուրաքանչյուր քրիստոնյա զինվորի համար»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ