![]()
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ընտանիքի հետ գտնվում է Թբիլիսիում, որտեղ մասնակցում է ընկերոջ որդու հարսանիքին։
Այսօր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը իր ֆեյսբուքյան էջում նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի կինը` 36-ամյա Նոնա Վանեցյանը, սովորել է Հ. Աճառյանի անվան համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև՝ Պետական կառավարման ակադեմիայի՝ հանրային կառավարման ֆակուլտետում: Աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի քարտուղարության անձնագրային հսկողության բաժնի պետ, այնուհետև՝ որպես աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ:
![]()
![]()