![]()
Համացանցում հայտնվել է Մոնիկա Նազարյանի նոր տեսահոլովակը՝ «Գտնեմ ճամփան»: Խոսքերի հեղինակ՝ Գուսան Արտակ Արամյան:
Հիշեցնենք, որ գուսանը ստեղծագործող և կատարող արվեստագետ է հին և միջնադարյան Հայաստանում։ Դեռ 5-րդ դարում, «Պատմութիւն Հայոց» աշխատության մեջ Մովսես Խորենացին հիշատակել է Գողթան երգիչների մասին։
Գողթան երգիչները գուսան-վիպասաններ էին, որոնք ստեղծել և կատարել են Հայկազն Տիգրանի, Շամիրամի, Աժդահակի, Արտաշեսի և Սաթենիկի և այլոց մասին երգեր։
![]()
- Gusan Artak Aramyan
- Qanon Narek Kazazyan
- Duduk Artyom Ter — Hovhannisyan
- Tar Arsen Mirzoyan
- Piano Suren Qerobyan
![]()