«Հ1-ին թուլափայ գցելով փեսեն ու նրա ընկերները միայն գովազդային շուկայից այստեղ ամսական միլիոններ են աշխատել»․ Գարո Եղնուկյան

Գարո Եղնուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Առաջին Ալիքի (Հանրային հեռուստաընկերություն) վերահեռարձակումը Հյուսիասյին Ամերիկայում ապահովում էր եւ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է «ՊանԱրմ Ինք» ընկերությունը (Միքայել Մինասյանի մեդիահոլդինգը): Այսինքն փեսեն էր Հ 1-ի արտադրանքը հասցնում ԱՄՆ. մենաշնորհը բացառապես էս մարդունն էր:

Մոնոպոլիստական էս պայմանագիրը կնքվել էր 5 տարի առաջ՝ Ռուբեն Ջաղինյան-Մարգարիտա Գրիգորյան զույգի կատարմամբ: Մինասյանի կադրերը Հ1 -ում, բնականաբար, սպասարկելու էին հենց նրա բիզնես շահերը:

Բայց լկտիությունն ու ստորությունը հո էսքանով չի ավարտվում: Պարզվում ա 5 տարի շարունակ էդ հեռարձակման իրավունքի համար միշիկնոցը չիշիկնոցին վճարել է ամսական ընդամնեը 2500 ԱՄՆ դոլար: ( Էսքան փող ստեղից Հ1-ին կարող են վճարել անգամ փողոցում ապրող բոմժերը): Այսինքն՝ Հ1-ին թուլափայ գցելով փեսեն ու նրա ընկերները միայն գովազդային շուկայից այստեղ ամսական միլիոններ են աշխատել: Դե լավ դե էս էլ հեչ, հիմա ավազակապետություն ա եղել՝ արել են:

Հիմա ուշադրություն. պայմանգրի ժամկետն էս տարի լրացել ա ու Մարգոն նոր պայմանագիր ա կնքել, որն ուժի մեջ ա մտնելու նոյեմբերից: Միակ փոփոխությունը գնային ա՝ 2500 դոլարը դարձել ա 4000 դոլար (Մարգոն օրական 3 հատ էդ գնի գոտի ա առնում իրան ու մեկ էլ ինքը գիտի ում): Ու էս էն դեպքում, որ 5 տարվա ընթացքում գոյացող մոտ 240 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն մարդ կա , որ պատրաստ է վճարել 5 միլոն ԱՄՆ դոլար:

Մաս առաջին: Շարունակությունը՝ հաջորդիվ:

Հ.Գ. Էսօր ԱՄՆ-ում ասուլիս է եղել էս թեմայով: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ արդեն հետաքննություն են սկսել: Բայց ճիշտ կլիներ քննչականը Մարգոյով զբաղվեր (Միշիկն այլ թեմաներով է խառը):

Na Ra BadalyanԱռաջին Ալիքի (Հանրային հեռուստաընկերություն) վերահեռարձակումը Հյուսիասյին Ամերիկայում ապահովում էր եւ…

Posted by Garo Yegnukian on Thursday, September 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ