![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապ է հաստատել քաղաքացիների հետ՝ կից նշելով․
«ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնում եմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին»։
Վարչապետը շնորհավորել է նորանշանակ ԺՊ-ին և նշել, որ թեև ԱԱԾ-ն կայացած կառույց է, սակայն իրենք գնում են պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացման։
Հիշեցնենք, որ Վանաձորում հրավիրված ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»:
ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնում եմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին
ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնում եմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, September 19, 2019
![]()