«Գիշերը երազիս էն ՄԵՐԺՎԱԾԸ եկավ, դե սեՌժը էլի…, թե բա…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ոնց խոստացել ու նախօրոք զգուշացրել էր, գիշերը երազիս էն ՄԵՐԺՎԱԾԸ եկավ, դե սեՌժը էլի…
Ասում եմ.
-Հիմա եկել ես ո՞ր ինչ անես…
Մռութը խառնեց, նոթերը կիտեց ու նեղացած չիբուռաշկի հայացքով թե բա…
-Ես ճիշտն ասած չեմ պատկերացնում, թե ինչի մասին ենք խոսալու բոլորի ներկայությամբ…
-Ի՞նչ բոլոր, արա՛… երկուսով ենք…
-Բայց վաղը գրելու՞ ես չէ…
-Հա ի՞նչ… ի՞նչ…
— Բայց…
-Ի՞նչը բայց, տո ՊԻՏՈՒ՛Խ… սաղ ժողովուրդը քեզ մերժեց էլի չպրծանք, հիմա եկել էս երազիս, որ ի՞նչ անես…
-Ժողովրդի անունից խնդում եմ չխոսալ, ընդամեը 1 անձը չի կարող ժողովրդի անունից խոսալ…
-Դե ձենդ կտրի՛…
-Ես դեռ խոսալու եմ…
-Խոսա արա՛… խոսա …

  • * թարս բուսնած խիարից
  • * ընտրությունները կեղծելուց
  • * ընտրություններին 100-ից 60 խփելուց
  • * գռփող գեներալ Մանվելից
  • * Սաշիկի 30մլն-ից
  • * Սաշիկի ապիկար որդիներից
  • * Լյովիկի մասին էլ չմոռանաս…
  • * Միշիկին ստրատեգիական օբյեկտ նվիրելուց
  • * Վաչոյի միլիոններից (Վաչագան Ղազարյան)
  • * «Սեքյուրիթի Դրիմի» չարաշահումներից
  • * «Սպայակա»-յի չվճարած միլիարդներից
  • * Ապրիլյանի 100 և ավելի զոհերից
  • * Ապրիլյանի կորցրած 800հա-ից
  • * «Զիբիլիքս»-ի գործից
  • * Ծածկադմփոց արած«Մարտի 1»-ից
  • * Ծածկադմփոց արած«Հոկտեմբերի 27»-ից
  • * «Երևան հիմնադրամի» չարաշահումներից
  • * Տարոն Մարգարյանի չարաշահումներից
  • * չվճարված հարկերից
  • * գործարարների ռեկետից
  • * կազինոներում մեծ գումարներ տարվելուց
  • * մարդկանց զոռով ցույցերի տանելուց․․․
  • * 7 միլլիարդ արտաքին պարտքից
  • * կոլբայի մեջ աճեցրած քաղաքական գործչից
  • * 80 ականների զենքերից
  • * «հյուսիս-հարավ»-ի լափած փողերից
  • * դատարկված գյուղերից ու քաղաքներից
  • * գործազրկությունից
  • * արտագաղթից
  • * մարդկանց իրավունքների ոտնահարումից
  • * օրենքի դաշտում բարձիթողի վիճակից….
  • * պետական ինստիտուտները կոռուպցիայով ոչնչացնելուց…
  • * ցուցարարներին ծեծելով ցրելուց…
  • * ԱԺ-ում…

Խոսքս կիսատ մնաց… մեկ էլ ձեռքերը տնկեց, թե բա.
-Սիրելի ժողովուրդ դուք ամեն ինչ լսեցիք…
Ու գլուխը կախ, անունին տեր կանգնած ՄԵՐԺՎԱԾԻ նման հեռացավ…

Մենակ մի բան չհասկացա, թե խի՞ եկավ ու խի՞ գնաց…
էն երազս էլ էնտեղ հաՌամ արեց, էլ ոչ հավես կա, ոչ էլ… հաՌամ լինի սենց քնելը…

Ոնց խոստացել ու նախօրոք զգուշացրել էր, գիշերը երազիս էն ՄԵՐԺՎԱԾԸ եկավ, դե սեՌժը էլի…Ասում եմ. -Հիմա եկել ես ո՞ր ինչ…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, September 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ