Կոչ սրբությունները կորցրած որոշ տականքներին

Ելենա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ԿՈՉ՝ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԵՐԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇ ՏԱԿԱՆՔՆԵՐԻՆ…

Մի՛ օգտագործեք և մի ներքաշեք զոհված զինվորների ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, Դուք ամեն ինչ ապականել եք առանց այդ էլ:
Մի՛ զավակի կորուստ տեսած մարդկանց վիշտը դարձրեք ձեզ վահան, որպեսզի թաքնվեք նրանց շվաքում ու Ձեր սև գործն առաջ տանեք:
Մի՛ խաղացեք ջահել ու մինուճար որդի կորցրած ծնողի, այրու, քրոջ կամ նրանցից որևէ այլ հարազատի ցավոտ վերքերի հետ, առանց այդ էլ երկար եք ցավեցրել այս մարդկանց:
Մի՛ ուղղորդեք ու մի՛ ստիպեք, որ սգավոր մայրը, հայրը գումարը վեր դասի որդու շիրիմից:
Մի՛ խաղացեք այս մարդկանց էմոցիաների հաշվին:
Հ.Գ.
Պայքարեք ում դեմ կուզեք ու ոնց կուզեք: Պայքարեք Ձեզ բնորոշ բոլոր սրբապիղծ եղանակներով, բայց հեռու մնացեք ԶԻՆՎՈՐԻՑ, ԶԻՎՈՐԻ ԾՆՈՂԻՑ ու առավել ևս Զինվոր կորցրած ծնողից:

ԿՈՉ՝ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԵՐԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇ ՏԱԿԱՆՔՆԵՐԻՆ…Մի՛ օգտագործեք և մի ներքաշեք զոհված զինվորների ծնողներին ձեր կեղտոտ…

Posted by Yelena Zohrabyan on Thursday, September 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ