Տղան մորը փոխանցեց ուսուցչի նամակը։ Մայրը կարդաց այն և սկսեց արտասվել

Տղան մորը փոխանցեց ուսուցչի նամակը։ Մայրը կարդաց և սկսեց արտասվել։

-Ինչու՞ ես լացում մայրիկ, ի՞նչ է գրված այնտեղ,-հարցրեց որդին։

Մայրը, արցունքն աչքերին բարձրաձայն կարդաց տղայի համար. «Տիկին, Ձեր տղան հանճար է: Մեր դպրոցը շատ փոքր է, և ուսուցիչներն ի վիճակի չեն նրան սովորեցնել: Սովորեցրե՛ք նրան տանը»։

Երկար տարիներ անց տղան դարձավ հանրահայտ մարդ։

Երբ մայրն արդեն մահացել էր, տղան մի օր մոր իրերի մեջ գտավ նույն նամակը ու կարդաց.

«Տիկին, Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք չենք կարող նրան սովորեցնել մյուս աշակերտների հետ: Սովորեցրե՛ք նրան տանը»։

Հռչակավոր մարդը մի քանի ժամ արտասվելուց հետո՝ գրեց.

《Ես մտավոր հետամնաց եմ եղել: Մորս շնորհիվ դարձա աշխարհի հանճարեղ մարդկանցից մեկը》։ Թոմաս Էդիսոն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ