![]()
Երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը պատրաստվում է դատի տալ իրեն վիրավորաղներին:
Նա ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարկել, որում պատկերված է, ամենայն հավանականությամբ, իրեն ուղղված նամակներից մեկը:
Նամակում նշված է« դու կեղտ ես, ուրիշ ոչինչ»։
Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է ՀՀ-ում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» և «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։
Նա հաճախ երգել է նաև քաղաքական միջոցառումների ժամանակ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստների կողմից կազմակերպվող խնջույքներում։ Մասնավորապես, պարբերաբար նա մասնակցել է ՀՀ նախագահական և ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին՝ երգելով Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավների ընթացքում
![]()
![]()