«Այսօր տուշոնկի կազմակերպած շոուն չստացվեց․․․վարչապետի ուսերին ծանրացած է մի ամբողջ 25-տարվա թալանաց երկիր»․Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սիրելի Հայրենակիցներ ջան, իսկապես այսօր տուշոնկի կազմակերպած շոուն չստացվեց, մեր վարչապետն անկեղծ և ճիշտը բոլորի երեսին ասող մարդ է, նա չի կաշկանդվում ոչ մի բանի’ց և ոչմեկի’ց…ինչևէ, ևս մեկ անգամ սաբոտաժը ընդդեմ հայ ժողովրդի չստացվեց..

Սիրելի Հայաստանի հայեր ջան, եկեք չմոռանանք, որ վաղը Սեպտեմբերի 20-ին Շենգավիթ Համայնքի դատարանում տեղի է ունենալու Հայաստանի համար մեկ հրեշավոր արարածի դատավարությունը, որի փաստաբանները ազատ կալանքի միջնորդություն են ներկայացրել գրավի դիմաց խափանման միջոցը փոխարինելու…

Սիրելի ընտանիք հայ ժողովուրդ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ վաղը նաև #սասնա ծռեր կոչված անդամները, չգիտես քոչարյան հրեշի ջրաղացին ջուր լցնելու , թե ինչի’ համար է, որ ընտրել են հենց վաղվա’ օրը և հավաք են կազմակերպելու ամուլսարի պաշտպանության շուրջ…այն, ո’ր սասնա ծռերին կարիք չկա ներկայացնելու, դրանում համոզված եմ, որ շատե’րդ գիտեք նրանց ով լինելը, նույնպե’ս համոզված եմ… իհարկե սասնա ծռերի մեջ կան իսկապե’ս հայրենասեր մարդիկ, բայց ամեն անգամ զարմանում եմ, թե այդ մի երկու երեք մարդը ինչպես են մնացել այդ ծռերի ծուռ շարքերում…

Սիրելի հայեր ջան, Ամուլսարի մասին ևս վստահ եմ, որ վարչապետի մի քանի հայտարարությունները բավարար են մեզ լինել հանգիստ և վստահել երկրի իշխանությանը, այժմ խնդրում և հորդորում եմ, ձեր մտերիմներին կո’չ արեք, խնդրե’ք և հորդորե’ք հեռու մնան սասնա ծռերի ծուռ ծրագրերից, «բնապահպան» կոչվածներից, որոնք 25-տարի քնած էին ջայլամի պես գլուխները հողի տակ թաղած, այժմ ոգևորվե’լ ու դարձե’լ են բնության պաշտպաններ, եթե նրանք «հարգեին» թե մե’զ, թե երկրի ղեկավարի’ն, զերծ կմնային այդպիսի հավաքներ կազմակերպելու գործից։

Սիրելի իմ միասնական հայ ժողովուրդ ,այսօր Հայաստանի վարչապետի ուսերին ծանրացած է մի ամբողջ 25-տարվա թալանաց երկիր, որտեղ մարդիկ բացի այն, որ այդքանը գիտեն, դրա հետ մեկտեղ անհամբերի պես ամեն Աստծո առավոտ մտածում են ինչպե’ս այսօր իրենց սեփական պռոբլեմը հասցնեն Վարչապետին.. Ցավալին նա է, որ այդ տեսակի մարդկանց ինչքան ուզում ես ասա’, բացատրի’, միևնույն է, իրենց էշը կապրոնից է, օրն էլ 10-լիտր կաթ է տալիս.. խնդրում եմ համ-բե-րե’ք, այս վարչապետից էլ երբեք չե’ք ունենալու, բամբակի մեջ ամուր պահե’ք, Նիկոլ Փաշինյանը Հայաստան աշխարհում մի հրա’շք է բաց երկնքի տակ, և ցավում եմ, որ այդ մարդուն մինչ հեղափոխություն շատերս պարզապես մատերի արանքով ենք նայել…

Վայելե’ք սիրելի Հայրենակիցներ, սա մի դարաշրջան է, որ մեզ բախտ է վիճակվել, մեր սեփական աչքերով տեսնե’լ, մեր սեփական ականջներով լսե’լ… Մեկ երկի’ր, մեկ ընտանի’ք, մեկ վարչապե’տ… սիրում եմ բոլորիդ, հպարտ եմ բոլորովդ.. Վաղը Ժամը 11:00 Շենգավիթի դատարա’ն ,օրը ևս շատ վճռական է… роб должен сидеть в тюрьме.. Դուխո’վ Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք.. Ձեզ խաղաղ գիշեր և պայծառ լուսաբաց..Սիրում եմ բոլորիդ, դուխո’վ..

Սիրելի Հայրենակիցներ ջան, իսկապես այսօր տուշոնկի կազմակերպած շոուն չստացվեց, մեր վարչապետն անկեղծ և ճիշտը բոլորի երեսին…

Posted by Hayk Toroyan on Thursday, September 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ