![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր կաառավարության շենքի դիմաց հաավաքված զոհված զինվորների մայրերի հնչեցրած պահանջներին և իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
Հասկանալով թե որքան նուրբ ու ցավոտ թեմա է՝ հավանաբար ոչ էլ կանդրադառնայի այսօր կառավարության շենքի դիմաց հավաքված զոհված զինվորների մայրերի բողոքին:
Ու երևի թե անցներ գնար… բայց օրվա ընթացքում ստացա բազմաթիվ նամակներ ու զանգեր…
Զանգում ու գրում էին մահացած զինվորների ծնողներն ու հարազատները… զանգում, գրում ու սրտնեղած պատմում էին, թե որքան են վրդովված այսօր կառավարության շենքի դիմաց կատարվածով:
Հա, սրտի մրմուռով, կսկիծով ու խորը ցավով իրենց դժգոհությունն էին հայտնում կառավարության շենքի դիմաց ոմանց հնչեցրած պահանջներով, որովհետև էդ մարդկանց համար անընդունելի էր այդ ամենը…
Երբևէ լսե՞լ էիք, որ հայտնի «Մառոզ» Մարգոն իր բողոքի ձայնը բարձրացներ նախին իշխանությունների ժամանակ ու պահանջ ներկայացներ, կամ երբևէ տեսե՞լ էիք Մանվելի օգնականին նախկին իշխանությունների ժամանակ կառավարության շենքի դիմաց բողոքի ձայն բարձրացնելով, չնայած վարչապետը լավ սաստեց… Մալաթիայում 2012-ին նույն՝ էն ժամանակվա ընդիմադիր Փաշինյանի վրա հարձակվող կինը չգիտես ինչու նորից հիշել էր Փաշինյանին… հա… ինքը Փաշինյանի ընդդիմադիրն է աբողջ կյանքում… անկախ նրանից, թե վերջինս ընդդիմադիր է, թե վարչապետ:
![]()
Իսկ հավաքված կանանցից մեկն ասում էր.
«Ինչպե՞ս կարելի է 30 մլն տրամադրել մարտի 1-ին զոհվածների համար, ովքեր անկարգություններ են արել ու թալանել են, իսկ մեր որդիների համար՝ չէ…»
Կներեք, բայց ոչ… ինչպես սահմանում կանգնած զինվորն է հսկել իր երկրի աանվտանգությունը, այնպես էլ Մարտի 1-ին փողոց դուրս եկած քաղաքացիներն են իրենց բողոքի ձայնով փորձել տեր կանգնել էս երկրի անտանգությանն ու կայունությանը… փորձել են տեր կանգնել իրենց և բոլորիս երեխաների ապագային… այդ թվում նաև սահմանին կանգնած զինվորի երեխայի ապագային
«Դա անամոթություն էր, դա անընդունելի էր, մենք զինվորի արյուն չենք ծախում, մեր զոհված զինվորների գերեզմանը չի վաճառվում, ոտատակ մի տվեք մեր հերոս զինվորների փառք ու պատիվը, մի պղծեք հայրենիքի համար զոհված մեր բալեքի հիշատակը, հիշատակ, որ տարիներ շարունակ որքան էլ ցավ ու մրմուռ է պատճառել ծնողներին ու հարազատներին, այնքան էլ ոգեշնչել է մատաղ սերունդներին ու դեռ տարիներ շարունակ կոգեշնչի… քանզի նրանք տվեցին իրենց կյանքը հայրենիքի համար…»:
Նմանատիպ խոսքերով, սրտի մրմուռով, կսկիծով, խորը ցավով զանգում ու գրում էին զոհված զինվորների բազմաթիվ ծնողներ ու հարազատներ:
Սա էր այդ մարդկանց ասածը, ովքեր հավաստիացնում էին, որ նույնիսկ շատ դեպքերում հրաժարվել են իրենց առաջարկված օգնությունից, որովհետև իրենց կորուստը հնարավոր չէ փոխհատուցել…
Թերևս ասքանը
Ավել-պակասի համար կներեք…
Հարգանքներով Ձեր՝ Տարոն Չախոյան
Հասկանալով թե որքան նուրբ ու ցավոտ թեմա է՝ հավանաբար ոչ էլ կանդրադառնայի այսօր կառավարության շենքի դիմաց հավաքված զոհված…
Posted by Taron Chakhoyan on Thursday, September 19, 2019
![]()