![]()
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:
![]()
Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առօրյա կերպարում։ Դերասանուհին կադրում կրում է ամառային վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Արփիի կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են թողել․ «Տիկնիկ», «Ամենասիրունն ես դու», «Ամենայուրահատուկ», — գրել են նրանք։
![]()
Ավելի վաղ Արփիի լուսանկարում նա պարզ սանրվածքով էր, նա գրեթե շպարված չէր։ Դերասանուհին պատկերված էր վարդի փնջի հետ։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոխայոսություններ էին գրել։ «Գեղեցկուհի»,- նշել է օգտատերերից մեկը։
![]()