«Մի ցնցոտի արարած, ուրիշ բառ չգտա հարմար, պատկերացրեք՝ քամու դեմը, ագռավներին վախեցնելու համար դրված 60 տարվա խրտվիլակ»․Լևոն Բարսեղյան

Կոյուղին պիտի վերադարձվի խողովակների մեջ

Մի ցնցոտի արարած, ուրիշ բառ չգտա հարմար, պատկերացրեք՝ քամու դեմը, ագռավներին վախեցնելու համար դրված 60 տարվա խրտվիլակ, իր էջում անուղղակի կոչ է անում ոչնչացնել Բաց հասարակության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տնօրենին: Կոչ անողն էլ է կին, հիմնադրամի տնօրենն էլ է կին: Անուղղակի է անում կոչը «վախտնա էլի, գլուխը տրորելու .. », այն հույսով, որ իրեն մեղադրանք չկարողանան ներկայացնել:

Հասկանում եմ, որ սերժիկներն ու գլայմաբեխաբարի պիցցառուները անբուժելի հիվանդ են իշխանազրկվելու բերումով, մոմպասը հանել են բերաններից, ջանք չեն խնայում կորցրածը ետ բերելու, բայց հասկանալով, որ էդ չլինելու բան է, թերակատար մալյարների, անդազահան բազազների ու էս կարգի խրտվիլակների հաչով են փորձում կշտանալ: Սնուցում են այս տիկնիկներին, որ հաչ կապեն ու իրենց խելքով արյուն պղտորեն, գնան գրասենյակի դեմը կապիկլամիշ լինեն, ոռերը պատռեն, 5 հոգով ցույց անեն, որ մասկվոսկի պրոպագանդոները գրեն. «100 հոգի ցույց են անում, հետզհետե մասնակիցները ավելանում են, էգուցչէմյուսօրը՝ գրասենյակը փակելու են Հայաստանի իշխանությունները, որովհետեւ էլ դիմանալու չէ, ժողովորդի արդար պահանջն է…» եւ այլն: Սա հասկանալի է, դրանով էր նաեւ, որ ռեժիմը հակամարդկային էր:

Անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդը մարդուն ոչնչացնելու կոչեր անել, ինչ է, թե վերջինս մարդու իրավունք է պաշտպանում, կրթության իրավունք է պաշտպանում, արդարադատություն է ուզում բարեփոխել, կոռուպցիայի քոքն է ուզում տալ եւ այլն, ոչ մարդասպանություն է քարոզում, ոչ բյուջեն է ուտում, ոչ բռնություն է քարոզում, ոչ ընտրություններ է կեղծում, ոչ էլ հացդ է գողացել, այ խրտվիլակ: Թշնամի ե՞ք գտել, այ հայվաններ, մարտի մեկի հրաման տվողին ե՞ք գտել, թե՞ «ամայի տարածք» հանձնողի մորը: Կարո՞ղ է լինել այդպիսի հոգեգարություն, ո՞վ է հորինել այդ ֆաշիստական մոդուսը՝ մարդուն սպանել գաղափարների համար, ու ծծացրել էդ խրտվիլակների գանգատուփերի մեջ: Դեռ ինչքան պիտի էս պիցցառուների զառանցանքները օդ պղտորեն: Մինչեւ մի օր կամ իրենց կոչերը լուրջ ընդունեն, կամ մեկը ելնի իրենց գլուխը ջարդի՞:

Քանի համը չի ելել, բայց երեւի ելել է արդեն, հարկ է, որ կոյուղին վերադարձվի իր խողովակների մեջ, իսկ իշխանությունը պիտի մահվան սպառնալիքը կամ կոչը գնահատի որպես այդպիսին, որովհետեւ ինքնադատաստանը անօրինական բան է մեր օրենքներով: Հետո ոչ ոք չասի, թե տեղյակ չէր:

Սա տվեք թող դավթյան կարմեն կոչվածը կարդա, կարդալ-պատմել, պատահական հարցնելու եմ

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի ջրմուղ-կոյուղու սանիտար-փականագործ

Կոյուղին պիտի վերադարձվի խողովակների մեջՄի ցնցոտի արարած, ուրիշ բառ չգտա հարմար, պատկերացրեք՝ քամու դեմը, ագռավներին…

Posted by Грант Егорович on Wednesday, September 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ