![]()
ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսում իր դիտարկումներն է ներկայացրել ներկայիս տնտեսական և քաղաքական իրողությունների շուրջ:
Հարությունյանը նշել է մի շարք ուղղություններ, որոնց մասով կառավարության գործունեությունը բացասական է համարում: Նշել է նաև իր տեսանկյունից կառավարության գործունեության դրական միտումները: Իսկ ի՞նչ կարծիք ունի նախկին վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության գործունեության մասին:
«Կառավարության անթաքույց ձգտումը, կոռուպցիայի դեմ պայքարի, իր ազդեցությունը թողել է: Ի միջի այլոց, վերաբերմունք այլևս չկա: Ես նկատում եմ զգաստություն»,- ասել է Հարությունյանը:
Այն հարցին` համարո՞ւմ եք, որ Հայաստանում կոռուպցիայի թե´ ծավալները, թե´ ռիսկերը նվազել են, նախկին վարչապետը հետևյալ պատասխանն է տվել.
![]()