![]()
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի, Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին:
Վանեցյանը չի լինի կուսակցության շարքային անդամ, այլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի վարչության անդամ:
Հիշեցնենք, որ Վանաձորում հրավիրված ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ և համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի և դա տեղի է ունեցել, կարելի է ասել, մի քանի քննարկումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ:
Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»:
![]()
![]()
![]()
![]()