![]()
Ուրախությունն ու վիշտը թևակոխել են բրազիլական այս երիտասարդ ընտանիք: Մյուրիել Պադիլյայի 21-ամյա կինը՝ Ֆրենկիլենը, հղիության 2-րդ ամսում ուղեղի կաթված է տարել:
Արդյունքում նրա ուղեղն անդառնալիորեն վնասվել է և մահացել, սակայն բժիշկները զարմանքով նկատել են, որ նրա զույգ պտուղներն անվնաս են մնացել և շարունակում են աճել: Դա իսկական հրաշք է եղել, քանի որ վերակենդանացման փորձերի ժամանակ նրանց մորը ներարկել են ուժգին դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ:
Բժիշկներն ու ընտանիքը որոշում են կայացրել արհեստականորեն պահպանելու մոր կյանքը, մինչև որ երեխաները կծնվեն:
Հիվանդանոցի անձնակազմն ու ինքը՝ բուժող բժիշկն ամեն ինչ արել են, անգամ երաժշտություն են միացրել ու հեքիաթներ են կարդացել, որ երեխաները ճիշտ զարգանան մայրական արգանդում:
![]()
Ամուսինը՝ Մյուրիելը, ծանրագույն սթրես է տարել, սակայն կարողացել է հավաքել իրեն հանուն փոքրիկների: Երկվորյակներից բացի՝ զույգը նաև 2 տարեկան դուստր ունի:
Կաթվածից 123 օր անց երկվորյակները՝ 1,4 կգ կշռող աղջիկն ու 1,3 կգ կշռող տղան, լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով: Նրանք ունեցել են թերհաս երեխաներին բնորոշ ֆիզիկական տվյալներ:
![]()
Բժիշկ Ռիվաբեմը խոստովանել է, որ ամբողջ բուժանձնակազմն, այդ թվում և՝ ինքը, արտասվել են, երբ երեխաները ծնվել են: Նրանց ծնունդից հետո անջատել են մոր կենսաապահովման սարքերը:
![]()
![]()