Միջերկրական ծովի հատակին Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան կա

Միջերկրական ծովի հատակին Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձան կա: Քրիստոսի 2.5 մետրանոց արձանը տեղադրված է 17 մետր խորության վրա՝ Սան Ֆրուտուոզո ծովախորշում, Իտալական ռիվիերայում: Արձանը տեղադրվել է 1954 թվականի օգոստոսի 22-ին։

Ստորջրյա արձանի ստեղծման գաղափարը առաջարկել է իտալացի ջրասուզակ Դուիլիո Մարկանտեին։ Այս արձանը մեծ հայտնիություն է վայելում հատկապես ջրասուզակների շրջանում:

2003 թվականին, երբ լրացավ արձանի ջրում տեղադրելու հիսնամյակը, որոշվեց այն դուրս բերել ծովի հատակից, որովհետև այդքան տարիների ընթացքում այն պատվել էր ջրիմուռներով:

Բացի այդ, վնասվել էր նաև ձեռքի մի հատվածը անհաջող նետված խարիսխի պատճառով: Այսպիսով, դուրս բերվեց ջրից արձանը, մաքրվեց, ենթարկվեց ռեստավրացիայի: Իսկ ծովի հատակին տեղադրվեց լրիվ նոր պատվանդան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ