76 տարեկանում այս կինը արդեն 69 երեխա ուներ

Ռուս գյուղացի Ֆյոդր Վասիլևի կինը՝ Վալենտինան, այնքան շատ երեխաներ է ունեցել, որ նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում: Կինն իր ողջ կյանքի ընթացքում 69 երեխա է ունեցել․

16 երկվորյակ  (16 х 2 = 32),

7 եռյակ  (7 х 3 = 21),

4 քառյակ (4 х 4 = 16)։

Ընդամենը 27 ծննդաբերություն և 69 երեխա (1725 և 1765 թվականների ընթացքում): Երկվորյակների մեկ զույգը մահացել է փոքր հասակում:

Ֆյոդրը 1700-ականներին ագարակապան է եղել: Նրա կինը համարվել է ամենաբեղմնավոր մայրը, չէ՞ որ պատմության մեջ դեռ այսպիսի դեպք չէր գրանցվել:

Բայց ոչ պակաս հետաքրքիր է այն փաստը, որ Ֆյոդրն էլ ավելի շատ երեխաներ ուներ: Վասիլևը 18 երեխա ուներ երկրորդ կնոջից:

Այսինքն՝ ստացվում է, որ նա, ընդհանուր վերցրած, ուներ 87 երեխա: Տղամարդու ընտանիքը գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում, սակայն կան մարդիկ, ովքեր լուրջ չեն վերաբերվում այս պատմությանը: Դժբախտաբար, հստակ ապացույցներ չկան, որ լուսանկարներում հենց այդ ընտանիքն է:

Ի դեպ, կինն իր ողջ կյանքի ընթացքում կարող է 27 անգամ հղիանալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ