![]()
Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, որը ուղղված էր վարչապետ Փաշինյանին, որտեղ ասվում է․
«Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում, երազում ենք այդ մասին: Եվ դա կկատարվի ժամանակներս: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան տալի՞ս է իր խոսքերի համար, թե ոչ: Կարծում եմ մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»
Եթե չլիներ Թավշյա հեղափոխությունը, սրանք արդեն հաջորդ պապիտկան էին արած լինելու։ Սրանց կոկորդին մնացել է Նիկոլ Փաշինյանն իր բարձր հանրային աջակցությամբ ու լեգիտիմությամբ։ Սրանք արդեն չգիտեն, թե ինչ անեն դրա դեմ։ Այս տարի Թիֆլիսում ադրբեջանցիների հետ 2 փակ հանդիպումները անուղղակի դա ցույց տվեցին։ Մի կողմից վառվում են նախանձից, մյուս կողմից հոխորտում։ Միշտ ասել եմ, հիմա էլ կասեմ՝ Աստված մեր ազգին սիրում է, որ այս վճռական տասնամյակներում պետականություն ունենալու շանս տվեց, հեղափոխություն տվեց, որը լիքը այլանդակ զարգացումներ կանխեց, կանխեց թուլացող ու ձախողված պետություն ունենալու հեռանկարը, վերացրեց գաղջ մթնոլորտը, այս կամ այն չափով լցրեց բյուջեն, թույլ տալով տարրական բաներ ապահովել նաև բանակում։ Այնպես որ, լածիրակ, բախտդ փորձիր։
![]()