«Ոչ ոքի «ֆայմը» չհասա՞վ իր տեքստում վարչապետին շնորհակալություն հայտներ». Արման Բոշյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինձ համար կարևոր դիտարկում:

Ոչ ոքի «ֆայմը» չհասա՞վ իր տեքստում վարչապետին շնորհակալություն հայտնել Հայաստանի պատմության այս կարևորագույն շրջանում մեր պետությանը ծառայելու հնարավորություն ընձեռելու համար, վստահության և ընհանուր առաքելությանը ծառայելու ներառման համար:

Հիշեցնենք, որ  Անվտանգության խորհրդի  նիստում կայացած թեժ քննարկումից հետո  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարական է  ներկայացնել, իսկ ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Արթուր Վանեցյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ չցանկացավ պատասխանել ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ լրագրողների հարցերին։

Ինչո՞ւ պաշտոնանկ արվեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, եւ ինչո՞ւ իշխանությունը պարզաբանումներ չի տալիս նրա ու Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ։ Փաշինյանը եւ նրա հետ գրասենյակ ժամանած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների այս հարցերն անպատասխան թողեցին։

Ինձ համար կարևոր դիտարկում:Ոչ ոքի «ֆայմը» չհասա՞վ իր տեքստում վարչապետին շնորհակալություն հայտնել Հայաստանի պատմության…

Posted by Արման Բոշյան on Wednesday, September 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ