Անի Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
10 հետևություն դարի բանավեճից․
1․ Պայքար ոչ թե առաջինը, այլ 2-րդը լինելու համար
2․ ՀՀԿ-ն միակն է, որ կհակակշռի իշխանությանը խորհրդարանում
3․ Ընտրություններում առնվազն 2 կուսակցություն մասնակցում է կոնկրետ ՔՊ-ին ձայներ բերելու համար, և դրանցից մեկի առաջնորդը (ուհին) անդառնալիորեն զմայլված է ՔՊ առաջնորդով
4․ ՕԵԿ-ն անհույս է
5․ Արամ Սարգսյանն ամենասկզբունքային քաղաքական գործիչներից է
6․ Սասնա ծռերին ոչ մի կերպ չպետք է թողնել խորհրդարան
7․ Արմեն Ռուստամյանի ազգանունն էդպես էլ չսովորեցին
8․ Նիկոլ Փաշինյանը դեռ հավատում է իր օգնականներին ու խորհրդականներին
9․ Նախընտրական խոստումներ այլևս չկան, որովհետև չկա պահանջարկ
10․ Բանավեճի ֆավորիտը Գագիկ Ծառուկյանն էր․ նա միակն էր, որ ասում էր՝ Ребята, давайте жить дружно!!!