Գյումրու հյուրանոցներում արդեն տեղ չկա. սպասվում է 15.000 այցելու

Գյումրու հյուրանոցներում արդեն տեղ չկա, վարձակալությամբ տրամադրվում են արդեն անհատական բնակելի տներ, Գյումրիում մեծ աշխուժություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ասվեց Անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների անցկացման համար հրավիրված ասուլիսի ժամանակ:

Փոքր կենտրոնի փողոցները տոնի առթիվ փակվելու են, սպասվում է 15 հազար այցելու:

Սեպտեմբերի 21-ի առավոտյան մոտ 4 գնացք է գնալու Գյումրի, որը մոտավորապես 1500 այցելու կտեղափոխի:

Գնացքները առավոտյան կշարժվեն 07։55-ին, 09։15-ին, 09։55-ին և 12։00-ին, հետ են գնալու երեկոյան՝ 20։25-ին, 21։40-ին, 22։40-ին և 24։00-ին: Գնացքները գնալու են կայարանամերձ հրապարակ:

Հիշեցնենք, որ Անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումներն այս տարի սեպտեմբերի 21-ին նշվելու են Գյումրիում: Փոքր ծավալի, բայց միջոցառումներ կլինեն նաև Երևանում և այլ մարզերում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ