![]()
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեգնական ոճով է պատասխանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին երազում է հանդիպել պատերազմի դաշտում:
«Կարծում եմ՝ երազելը շատ լավ է», — ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես իմ հայտարարությունից հետո այլ հայտարարություն չունեմ անելու՝ կապված մեր զինված ուժերի կիրառման եւ մեր մտադրությունների մասին: Երեւի ոգեւորվել են»,-ասել է Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում կրկին անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությանը: Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է՝ իրենց խոսքը ռազմի դաշտում կասեն: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»,- ասել է Հասանովը:
![]()