Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը

Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: Դրանում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանն այս պաշտոնին էր նշանակվել 2018 թ. մայիսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այս նշանակման մասին գրել էր. «Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել»:

Ավելի վաղ Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ