«Չկա էդպիսի բան…». Դավիթ Տոնոյանի հրաժարականի հարց չի քննարկվել

Լրագրողները հետաքրքրվել են նաև պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հավանական հրաժարականների մասին՝ հիշեցնելով, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը խնդիրներ էր տեսնում:

Նախարարն արձագանքել է.

«Ապրիլյանի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովից չեն հրաժարվել, խոսվել է, որ ՊՆ-ում այդ հանձնաժողովի արդյունքում պաշտոնանկություններ են սպասվում, հանձնաժողովն աշխատանքները կավարտի, կտեսնենք, մենք դեռևս տեղեկություններով ենք հագեցնում հանձնաժողովի աշխատանքը:

Արդյունավետ է այս պահին, որովհետև տեղեկությունները, որ ստանում են, կարծում եմ, որ բավարար են լինելու: Մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռևս 2016թ-ից սկսած նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանքներ են կատարել:

Ամեն ինչ հնարավոր է, բայց այս փուլում չեմ կարող ասել, նորմալ է ամեն ինչ, տրամադրություններդ բարձր, ամեն ինչ նորմալ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ