Վզին մեխով վիրավորում ստացած տղամարդու կյանքի վերջին վայրկյանների կադրերը հայտնվել են համացանցում

Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Օրյոլ քաղաքի սուպերմարկետներից մեկի հարևանությամբ: Նախկինում դատապարտված տեղացի մի բնակչի և երեք անցորդների միջև վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Տեղացին գրպանից հանել է մեծ մեխ և դրանով վնասվածքներ է հասցրել կռվի մասնակիցներին:

Մեխը նա մտցրել է նրանցից մեկի պարանոցը: Տղամարդը մտել է սուպերմարկետ` օգնություն խնդրելու, բայց մի քանի քայլ անելուց հետո ընկել է դրամարկղի մոտ և վայրկյաններ անց մահացել: Նրա կյանքի վերջին վայրկյանները ֆիքսել են սուպերմարկետի անվտանգության տեսախցիկները:

Քիչ անց ոստիկանները ձերբակալել են հանցագործին, որը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Տեսանյութը խորհուրդ չի տրվում դիտել թույլ նյարդեր ունեցող անձանց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ