Տղան 125 հազար ֆունտ է ծախսել իր կուռքին նմանվելու համար

19-ամյա Օլի Լոնդոնը լոնդոնցի է: Նա 15 անգամ պլաստիկ վիրահատության է ենթարկվել իր սիրելի կորեական BTS փոփ խմբի մասնակիցներից մեկին նմանվելու համար: Իր երազանքին հասնելու համար Օլին 125 հազար ֆունտ է ծախսել:

Երիտասարդն այնքան է պաշտում կորեական BTS խումբը, որ շատերը նրա այդ տարվածությունն անառողջ են համարում: Նրա համար բավարար չէր խմբի ալբոմներն ու գովազդային պաստառներն ունենալը. Օլի նպատակը խմբի մասնակիցներից Ջիմինին նմանվելն էր:

Անգլիայում արված պլաստիկ վիրահատություններից Օլին դժգոհ էր, ուստի 2019-ին նա կրկին վերադարձավ Կորեա՝ դեմքի պլաստիկ վիրահատություններն այստեղ ավարտելու համար:

Նա խոստովանել է, որ ոչ բոլորն են հասկանում և ընդունում նրա արտաքին տեսքի փոփոխությունները: Բայց, չնայած ամենին, տղան տխրելու որևէ պատճառ չի տեսնում. նա գնում է իր երազանքի հետևից, և դա նրան երջանկացնում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ