«Փաշինյանական իշխանությունը այս պաշտոնը կվստահի այնպիսի մեկին, որը կունենա քաղաքական ինտելեկտ»․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Վանեցյանի հրաժարականի հետ կապված պոստ ֆակտում վերլուծությունները թողնենք մի կողմ, որովհետև եղավ այն, ինչը վաղ թե ուշ պետք է լիներ։

Հիմա ամենակարևորը այն է, որ փաշինյանական իշխանությունը առանց շտապողականություն(եթե իհարկե պետական ապառատում չկա ինչ-որ չերևացող ճգնաժամ) դրսևորելու, կքաղաքականացնի այս պաշտոնը, և այն կվստահի այնպիսի մեկին, որը առաջին հերթին կունենա քաղաքական ինտելեկտ, նախորդ համակարգի բարքերի հանդեպ կունենա հստակ բացասական դիրքորոշում, չի ունենա աշխարհաքաղաքական կենտրոններից կախում, և ամենակարևորն է՝ հոգեկերտվածքով կունենա հավատարմություն ու սկզբունքայնություն, ինչը այս անցումային շրջանի համար շատ կարևոր է։

Իհարկե հետագայում ես կցանկանայի ունենալ արևմտյան կրթական ինստիտուտներով անցած, բարձր արհետավարժությամբ կադրավիկներ, որ կձևավորեին ազգային անվտանգության լուրջ համակարգ, բայց այսօր դեռևս մենք գտնվում ենք քաղաքական այնպիսի շրջափուլում, որտեղ անհրաժեշտ է քաղաքական ուժեղացումներով հաղթանակի հասնել հակապետական տարրերի նկատմամբ։

Վանեցյանի հրաժարականի հետ կապված պոստ ֆակտում վերլուծությունները թողնենք մի կողմ, որովհետև եղավ այն, ինչը վաղ թե ուշ…

Posted by Գագիկ Քամալյան on Monday, September 16, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ