8-ամյա տղան կայծակնային արձագանքի շնորհիվ փրկել է մոր կյանքը

Անգլիական Ֆլինթշիր քաղաքից 8-ամյա տղան մորը փրկել է կայծակնային արձագանքի շնորհիվ, որի մոտ անաֆիլակտիկ շոկ էր սկսվել:

2 երեխաների մայր 34-ամյա Ջենիֆեր Լեմբն այդ օրը տանը մենակ էր որդու՝ Ուիլյամի հետ: Կինը շոկոլադ է կերել, որն առաջացրել է ծանր ալերգիկ ռեակցիա, եւ նա սկսել է շնչահեղձ լինել: Նա սկսել է իրեր նետել եւ ձայներ արձակել՝ երեխայի ուշադրությունը գրավելու համար:

Ուիլյամը վազել է մոր մոտ եւ անմիջապես շտապ օգնություն զանգահարել: Տղան արագորեն կատարել է բժշկի հանձնարարականները. նա մորը պառկեցրել է հատակին եւ նրա գլուխը հետ է թեքել, որ բացի նրա շնչուղիները: Այնուհետեւ բուժաշխատողների համար բացել է մուտքի դուռը եւ սպասել նրանց ժամանելուն:

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց եւ անալիզ վերցրել՝ ալերգիայի պատճառը պարզելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ